Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սեյրան Օհանյանը՝ Ջրառատում դանակահարության ու կրակոցների մասին (տեսանյութ)

Քաղաքականություն
seyran-3

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» նախընտրական շտաբի տեղեկություններով այսօր, Ջրառատ գյուղում «Հայաստանի Հանրապետական» կուսակցության (ՀՀԿ) տեղական կառույցի ներկայացուցիչները զինված հարձակում են գործել «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակիրների վրա, որի արդյունքում կան վիրավորներ: Վիրավորները տեղափոխվել են «Էրեբունի» ԲԿ։ Վայոց Ձորի մարզում քարոզարշավ իրականացնող ՕՐՕ դաշինքից Սեյրան Օհանյանը «Ա1+»-ի հետ զրույցում մեկնաբանել է կատարվածը. «Ես հանձնարարել եմ, որպեսզի մեր գործընկերները զբաղվեն դրանով և մինչև վերջ պարզաբանեն: Ինչքան գիտեմ՝ այդ կոնֆլիկտային իրավիճակը շարունակվել է դպրոցում, հետո գյուղամեջում, և զենք է կիրառվել, դրանից ավել ես չգիտեմ»: Հարցին, թե կա՞ն վիրավորներ, Օհանյանը պատասխանեց՝ «Ասում են, որ կան»: zham. am-ի տեսանյութը Ջրառատից՝ ստորև։ Տեսանյութում կան ցենզուրայից դուրս արտահայտություններ