Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ազատագրված տարածքները չեն կարող բանակցությունների թեմա դառնալ» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
karintak

26 տարի առաջ այս օրը Ղարաբաղի Քարինտակ գյուղը հետ մղեց ադրբեջանական բանակի գրոհը: Գյուղը Ադրբեջանի հսկողության տակ գտնվող Շուշի քաղաքի տակ էր։ Այդ ժամանակ Հայաստանն ու Արցախը բանակ չունեին: Բայց ադրբեջանցիները սարսափած էին այն մտքից, թե ինչպես չհաջողվեց գրավել այդ գրեթե մինուճար գյուղը: Տիկին Ալավերդյանի կարծիքով տեղի ունեցածը հրաշք էր. «Դա եղել է Աստծո կամոք եւ ժողովրդի այդ ահավոր սարսափելի թշնամու համար եւ մեզ համար գովելի խիզախությամբ»: Փաստն այն է, որ հերոսամարտերը չօգնեցին լուծել Ղարաբաղի հարցը: Տիկին Ալավերդյանի կարծիքով Ղարաբաղի հարցի լուծման մասով Հայաստանը հայեցակարգ չունի: Հարցի լուծումը հենց սկզբից սխալ տարվեց, անհրաժեշտ էր միջազգային ատյաններում բոլոր իրավական փաստարկները դարձնել քաղաքական քննարկման թեմա. «Ես որպես հայկական կողմ չեմ ներկայացրել ձեզ պաշտոնապես այդ փաստարկները, իսկ ժամանակը աշխատում է հետեւյալ ձեւով՝ միջազգային իրավունքի մեջ աղբյուր է դառնում քաղաքական ատյանների կամ հաստատությունների որոշումները»։ Սերժ Սարգսյանն այսօր չի կարողանում լուծել Ղարաբաղի հարցը, որովհետեւ ինքը չի կարող շեղվել այն սխալից, որը հենց սկզբից է արվել, այսինքն, հարցի լուծումն առանց իրավական փաստարկների: Սակայն դա կարելի էր անել թեկուզ ապրիլյան պատերազմից հետո. «Լռեցյալ ձեւով միջազգային կառույցներն էլ են համոզված, որ Ադրբեջանն է սկսել, եւ չկարողացանք, առնվազն չդիմեցինք ՄԱԿ Անվտանգության խորհուրդ, եւ դա արեց ի՞նչ եք կարծում ո՞վ՝ Ադրբեջանը, բացատրելով, որ Հայաստանն է հարձակվել Ադրբեջանի վրա»: Լարիսա Ալավերդյանը դեմ է բանակցություններում քննարկման թեմա դարձնել նախկինում Ադրբեջանի ենթակայության տակ գտնվող 7 շրջանների վերադարձը. «Ես չեմ կարող վերադարձնել իմ ունեցածի մի մասը»: Միջազգային իրավունքով այդ տարածքներն Ադրբեջանին չեն պատկանում,-պնդում է տիկին Ալավերդյանը: Դա հստակ ապացուցելի է, դեռ 1991-ին է Մարդու իրավունքների նախկին պաշտպանը փաթեթով է ներկայացրել ապացույցները ԵԱՀԿ բարձրաստիճան պաշտոնյաների հանձնաժողովին դեռեւս Մինսկի խմբի ձեւավորումից առաջ. «Մեզ ասել են՝ ոչ, մենք դրա համար չենք եկել խնդիրը լուծենք, մենք եկել ենք զինադադարը հաստատելու համար»: Ըստ նրա, հայկական կողմը պետք է բանակցի միայն զինադադարի եւ Ղարաբաղին բանակցային կողմ դարձնելու շուրջ: Իսկ բանակցություններից Ադրբեջանը ստանալիք ունի միայն մեկ բան՝Խաղաղությունը: Ի դեպ, տիկին Ալավերդյանը դեռ չի ասի, որ Արցախը ժողովրդավարական պետություն է, սակայն կասի, որ նա ունի շատ ժողովրդավարական Սահմանադրություն: