Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

50 տոկոս իջեցված սակագներ՝ Գյումրու «Շիրակ» օդանավակայանում

Տնտեսություն
airplane

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը հայտնում է, որ ավիաընկերությունների համար Գյումրու «Շիրակ» օդանավակայանի գրավչության բարձրացման և զարգացման նպատակով որոշում է կայացվել օդանավակայանի աերոնավիգացիոն սպասարկումն այսուհետ իրականացնել 50 տոկոս իջեցված սակագնով: Այս որոշումը օդանավակայանի զարգացման ծրագրի շրջանակներում արդեն իսկ իրականացված միջոցառումների տրամաբանական շարունակությունն է, որի նպատակն է զեղչային ամբողջական համակարգի կիրառման արդյունքում խթանել ավիաընկերությունների հետաքրքրությունն այս օդանավակայանի նկատմամբ և օգտագործել վերջինիս ողջ պոտենցիալը՝ նպաստելով նաև Հայաստանի Հանրապետության հյուսիսային հատվածում տնտեսական ակտիվության բարձրացմանը: Իջեցված գները գործելու են բոլոր ավիաընկերությունների համար, որոնք թռիչքներ կիրականացնեն Շիրակ օդանավակայանից:   Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամլո քարտուղար