Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Գազի էժանացման որոշումն ուժի մեջ կմնա առնվազն 6 ամիս» (տեսանյութ)

Քաղաքականություն
vardan-ayvazyan

«Գազի սակագնի իջեցումն անպայմանորեն ազդելու է էլեկտրաէներգիայի եւ բենզինի սակագնի իջեցման վրա»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը: Նրա խոսքով՝ Հանրապետությունում ամենաշատ գազ սպառող ընկերությունները ՋԷԿ-երն են, հետևաբար, եթե գազի գինն իջնում է, ապա էլեկտրաէներգիայի սակագինը նույնպես պետք է իջնի: «Հայաստանն այն երկիրն է, որը գազաֆիկացման մակարդակով առաջին տեղում է, եւ այստեղ մեքենաները հիմնականում որպես վառելիք օգտագործում են գազ: Գազալցակայանների 50-60 տոկոսը մտնում է 10 հազար եւ ավել խորանարդ մետր գազ օգտագործողների մեջ, ուստի նրանց համար 280 դոլարանոց գազը կարժենա 253 դոլար, հետևաբար, կարծում եմ, որ սա կնպաստի, որ բենզինի գինն էլ իջնի»: Վարդան Այվազյանը նշեց, որ գազի սակագնի իջեցումը որևէ կերպ չի ազդելու ՀՀ բյուջեի վրա. «Այս բոլոր իջեցումները պետական բյուջեի վրա որևէ լրացուցիչ ծախս չեն բերելու, անգամ մեկ լումա կոմպենսացման առումով հարկատուների գումարից չի գնալու»: Հարցին, թե երկարաժամկե՞տ են, արդյոք, նման իջեցումները, Այվազյանը պատասխանեց, թե օրենքով առնվազն վեց ամիս Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը չի կարող որևէ փոփոխություն անել այդ որոշման մեջ: