Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Տիգրան Ավինյանը ներկայացրել է Կենտրոն վարչական շրջանի նոր ղեկավարին (տեսանյութ)

 Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Պետրոս Պետոյանին: Հաջողություններ մաղթելով պատասխանատու աշխատանքում՝ քաղաքապետ Ավինյանը կարևորել է վարչական շրջանների դերը՝ ի հայտ եկող խնդիրների արագ արձագանքման, բնակիչների հետ մշտական կապի ապահովման ու կարիքների գնահատման հարցում: Ներկայացնելով հիմնական այն ոլորտները, որոնց բարելավման ուղղությամբ համայնքը հիմնարար լուծումներ է նախաձեռնել, քաղաքապետը նշել է, որ ցանկացած նախագծի հիմքում դրվել ու դրվելու է հանրային շահը:

Շնորհակալություն հայտնելով վստահության համար՝ Կենտրոն վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Պետրոս Պետոյանը նշել է, որ աշխատանքային իր փորձը, կառավարչական հմտությունները, Երևանի նկատմամբ սերն ու հոգատարությունը ներդնելու է հօգուտ քաղաքային միջավայրի բարելավման ու առկա խնդիրների լուծման: