Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լարսը փակ է, կան դժվարանցանելի ճանապարհներ

Հասարակություն
lars

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 26-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի են Դիլիջանի և Սպիտակի  ոլորանները, Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհը: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Աշոցք-Ամասիա տարածաշրջանում, Դիլիջանի ոլորաններում, Ստեփանավանում, Սևանում առկա է մերկասառույց: Սյունիքի մարզում ձյուն է տեղում: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը փակ է: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը հայտնում է. ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ Ապարանի, Վայքի, Գորիսի, Կապանի, Մեղրու, Մարտունու, Մարալիկի տարածաշրջաններում հոկտեմբերի 26-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, տեղում է ձյուն: Դիլիջանի և Սպիտակի ոլորաններում, Աշոցքի, Գավառի, Տաշիրի ավտոճանապարհներին, ինչպես նաև Վարդենյաց, Քեթիի և Ջաջուռի լեռնանցքներում մերկասառույց է: Աբովյանի  տարածաշրջանում  Թալին - Մաստարա ճանապարհահատվածում մառախուղ է, տեսանելիությունը՝ 80-100 մ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում ճանապարհը սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները, կատարում են մաքրման, աղով, ավազով մշակման աշխատանքներ: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայ