A
A
2023-ի հոկտեմբերից 2024-ի ապրիլ օդի ջերմաստիճանի նորմայից շեղման արժեքով Հայսաստանը աշխարհում եղել է երկրորդ ամենատաքը
Աջակցիր «Ա1+»-ին«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լեւոն Ազիզյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
2023 թվականի հոկտեմբերից-2024 թվականի ապրիլ օդի ջերմաստիճանի նորմայից շեղման արժեքով Հայսաստանը աշխարհում եղել է երկրորդ ամենատաքը:
Համաձայն Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության և Copernicus-ի Կլիմայի փոփոխության ծառայության տվյալների.
Վերջին 7 ամիսների ընթացքում՝ 2023 թվականի հոկտեմբերից-2024 թվականի ապրիլ աշխարհում ջերմաստիճանի շեղումը նորմայից ամենացածր է եղել է Ֆինլանդիայում։
Բացի Ֆինլանդիայից, կլիման միջինից ավելի ցուրտ է եղել միայն չորս երկրներում՝ Շվեդիայում, Իսլանդիայում, Նորվեգիայում և Ուրուգվայում:
Աշխարհում ջերմաստիճանի շեղումը նորմայից ամենաբարձրն եղել է Բոսնիա և Հերցեգովինայում, Հայաստանում, Մոլդովայում, Սերբիայում և այլն: