Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

2017-ին՝ կոշտ պետական բյուջե (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
gov-K-2

Կառավարությունն այսօրվա նիստում մերժեց ՀՀ ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավորների առաջարկը՝ «ՓԲԸ հարկային արտոնություններ տրամադրելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության եզրակացության նախագծի մասին: Ըստ նախագծի՝ ՕԵԿ-ն առաջարկում է սահմանել արտոնություն ՓԲԸ-ների համար, որոնց տարեկան շրջանառությունը 16 մլն դրամ է կազմում: Էկոնոմիկայի նախարար Սուրեն Կարայանը նշեց, որ այս առաջակը մերժվում է, քանի որ օրենքով հիմնավորումը լավ չի ներկայացված ու մրցակցային անհավասար պայմաններ է ստեղծում դաշտում: Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը ներկայացրեց 2017թ. պետական բյուջեի նախագիծը՝ նշելով, որ փորձել են լինել պահպանողական՝ որոշակի կրճատումներ անելով ԾԻԳ-երի մասով: Հաջորդ տարվա բյուջեն կազմելու է մեկ տրիլիոն 360 մլրդ: Երբ նախարարը նշեց, որ կփորձի հակիրճ ներկայացնել նախագիծը, վարչապետ Կարեն Կարապետյանն ասաց, որ սա այն նախագիծն է, որ պետք է ծավալվել: «Լավ, ուրեմն ավելի մանրամասն կներկայացնեմ»,- արձագանքեց Վարդան Արամյանը: «Չէ-չէ-չէ»,- մտափոխվեց վարչապետը, որն առաջացրեց գերատեսչությունների ղեկավարների ծիծաղը: Վարչապետը հայտարարեց, որ 2017թ. նախատեսում են բավականին կոշտ բյուջե. «Թվերը խոսում են դրա մասին՝ 70 մլրդ եկամուտների աճ, 100 մլրդ՝ պլյուս-մինուս, ծախսերի նվազեցում: Այն բոլոր հարցադրումները, որ հնչեցնում ենք, բոլոր խնդիրները ակտուալ են»: