Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հնարավոր է, Աղավնաձորն այլեւս խաղող չաճեցնի». գյուղապետ

Կարևոր լուրեր Հասարակություն
խաղող

«Այսօր երեկոյան «Վեդի Ալկո»-ի ղեկավարությունը կհանդիպի Աղավնաձորի գյուղացիների հետ»,-«Ա1+»-ի հետ զրույցում տեղեկացրեց գյուղապետ Աշոտ Գալստյանը: Ըստ նրա, անցյալ տարվա խաղողի մթերումներից կուտակվել է 140 միլիոն դրամի պարտք, որն առ այսօր չի վճարվել: Հիշեցնենք, որ հենց այս պատճառով գյուղի դպրոցում այսօր սեպտեմբերի 1-ի առաջին զանգը չի հնչել, գյուղացիները հրաժարվել են իրենց երեխաներին տանել դպրոց: Գյուղապետն ասում է, որ գյուղացիներն առայժմ չեն մտածում բողոքի այլ ճանապարհներ ընտրելու, ասենք, Երեւան-Մեղրի մայրուղին փակելու մասին: «Մենք բողոք չենք անում, ասում ենք փող տվեք, մենք էլ գոյատեւենք»,-պարզաբանում է նա: Իսկ եթե փողը չտան, գյուղացիների արձագանքը գյուղապետը գերադասում է չենթադրել. «Անկանխատեսելի մասսայի մասին ի՞նչ կարելի է ասել»: Անորոշ է նաեւ այս տարվա խաղողի բերքի ճակատագիրը, գյուղապետը չգիտի, թե ինչ են անելու այս տարվա խաղողի հետ: Աշոտ Գալստյանը չի բացառում, որ Աղավնաձորն այլեւս խաղող չաճեցնի: «Եթե ըսենց գնա, իհարկե, չենք մշակելու»,-ասում է նա: Խոսքը մոտավորապես 400 հեկտար խաղողի տարածքի մասին է: