Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Վեդի Ալկո»-ի պատճառով Աղավնաձորում «Սեպտեմբերի 1» չեղավ

Հասարակություն
46108328-16F2-4940-9FA9-A2FF976F350A_w987_r1_s

Վայոց ձորի Աղավնաձոր համայնքում ուսումնական տարին այսօր չի մեկնարկել: Գյուղի բնակիչները  փակել են դպրոցի ճանապարհը՝ թույլ չտալով երեխաներին մտնել դպրոց: «Ա1+»-ի հետ զրույցում գյուղի բնակիչ Սմբատ Ղազարյանը ասաց, որ չեն բացելու դպրոցը մինչեւ  իրենց խնդրին իշխանությունները լուծում չտան. «Գյուղապետը մեզ մետ է, մեզ հետ կանգնած է, զանգել է մարզպետին, նա էլ ասել է, որ դպրոցներում ելույթ ունենալուց հետո կգա: Սպասում ենք նրա արձագանքին»: Հիշեցնենք, որ  «Վեդի Ալկո» ընկերությունը  անցած տարի խաղող էր մթերել գյուղի գրեթե բոլոր բնակիչներից եւ մինչեւ այսօր  դրա դիմաց գումար չի վճարել: Աղավնաձորի բնակիչները նշեցին նաեւ, որ  իրենց ակցիան անժամկետ է, եւ նրանք թույլ չեն տալու երեխաներին դպրոց գնալ, անգամ եթե խնդրի լուծումը մի քանի ամիս ձգձգվի: Լուսանկարը՝ «Ազատություն» ՌԿ-ի