Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Բարսեղյանն ազատ կարձակվի

Կարևոր լուրեր Քաղաքականություն
levoonn

Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ  Լեւոն Բարսեղյանի մոտ հայտնաբերված դանակը սառը զենք չէ:  Նման եզրակացություն է տվել քրեագիտական  փորձաքննությունը: Այս մասին «Ա1+»-ին հայտնեց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը: Նրա խոսքերով՝  ստացված եզրակացությունից հետո քննիչը որոշում է կայացրել Լևոն Բարսեղյանին  արգելանքից ազատելու մասին: Հիշեցնենք, որ հուլիսի 27-ից Լեւոն Բարսեղյանն անազատության մեջ չէր: