Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաղաքագետին պարզ չէ «Սասնա ծռերի» ծրագիրը (տեսանյութ)

Քաղաքականություն
qaxaqaget-1

 Քաղաքագետ Արթուր Ղազարյանը կարծում է, որ Էրեբունու ՊՊԾ շենքը գրավումը երկար չի մնա։ Քաղաքագետին պարզ չէ «Սասնա ծռերի» ծրագիրը, չնայած ներկայացվել են կոկրետ պահանջներ՝ Սերժ Սարգսյանի հրաժարական, վստահության կառավարության ձեւավորում, Ժիրայր Սեֆիլյանի ազատ արձակում, քաղբանտարկյալների ազատ արձակում։ «Ի՞նչ է նշանակում մարդկանց ասել՝ դուրս եկեք փողոց եւ որեւէ առաջարկ, ծրագիր չառաջարկել: Նրանք չունեն ծրագիր, քայլերի հաջորդականություն, որով կառաջնորդվեն»,-ասաց  նա՝ ընդգծելով, որ նման պարագայում ժողովուրդը կհիասթափվի եւ շարժումն, ի վերջո, կմարի: Անդրադառնալով այս գիշեր տեղի ունեցած միջադեպին, որի հետեւանքով վիրավորել է «Սասնա ծռերի» երեք անդամ, Արթուր Ղազարյանը նշեց, թե դա սպասելի էր. «Արյուն, բնականաբար, թափվում է եւ դեռ կթափվի: Ինչպես ողջ հասարակությունը, այնպես էլ իշխանությունները չեն ուզում այդ արյուն: Եթե նայենք նրանց գործողություններին, ապա դրանք միտված են միայն վիրավորում հասցնելու, բայց ոչ մահացու»,-ասաց նա։ Բանախոսը չցանկացավ գնահատական տալ «Սասնա ծռերի» գործողություններին, միայն ասաց, որ այն դրական որեւէ բան չտվեց հասարակությանը. «Մեր պատմության մեջ եղել են մարդիկ, ովքեր հերոս են եղել, բայց ինչ-ինչ հանգամանքներում պատուհաս են դարձել սեփական հասարակության համար»,-ասաց նա՝ չհստակեցնելով, թե, արդյոք, դա նշանակում է, որ ՊՊԾ գունդը գրավածները նույնպես պատուհաս է  համարում։