Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

3-ամյա Լիլիթը քայլակի կարիք ունի. ընտանիքը ծայրահեղ ծանր վիճակում է (տեսանյութ)

Հասարակություն
SGYs6onCxrM

Խոնավ, ցուրտ, կիսաքանդ ու առանց կոմունալ հարմարությունների`  վարձով  բնակարանում է ապրում Սիմոնյանների  ընտանիքը: Զովունիում բնակվող ընտանիքը ծայրահեղ ծանր վիճակում է; Ընտանիքի հայրն  աշխատում է միայն օրավարձով: Մշտական աշխատանքի չեն ընդունում՝ անձնագիր չունի: Ըստ կնոջ տեղեկությունների՝  այն տրամադրելու համար մոտ 2 մլն դրամ գումար են պահանջում, քանի որ չի ծառայել բանակում։ Ընտանիքի ավագ  երեխան՝ Լիլիթը 3 տարեկան է: Մանկական ուղեղային կաթված ունի, չի քայլում: Սոցիալական պայմանների պատճառով նրա բուժումը մնացել է երկրորդ պլանում: Լիլիթն իր կրտսեր քրոջ՝ Մելինեի հետ ամբողջ օրը խոնավ ու կիսափտած հատակին է։ Իսկ տարբեր տեսակի կենդանիներից երեխաներն այլեւս չեն վախենում: Մանրամասները՝ տեսանյութով