Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կորեացիները Երևանում խաղաղության երթ կանեն

Հասարակություն
World-youths-march-for-peace-at-IPYG-Walk-Festival-in-Seoul-Korea

«Երկնային Մշակույթ, Համաշխարհային Խաղաղություն, Լույսի Վերականգնում»  (HWPL)  կորեական կազմակերպությունը  Երևանում խաղաղության երթ կկազմակերպի՝ ի պատիվ Համաշխարհային խաղաղության հռչակման 3-րդ ամենամյա հռչակագրի: Այս խաղաղության միջոցառումը  վեր է սահմանային, ռասսայական, տարիքային, սեռական և կրոնական նկատառումներից: Երթի ընթացքում ստորագրահավաք կկազմակերպվի, որը կոչ կանի նպաստել միջազգային օրենքի ստեղծմանը, որի նպատակն է արգելել պատերազմները: Ամենամյա այս միջոցառումը սկսվել է Խաղաղության դարպասներից, որը գտնվում է Հարավային Կորեայում: Երթը տեղի կունենա վաղը՝ մայիսի 25-ին ժամը 18:30-ին, երթուղին կանցնի Սարյան-Թումանյան-Տերյան փողոցներով, Կարապի լճով, Համրապետության հրապարակ, Հյուսիսային պողոտա, Կասկադ: Հիշեցնենք, որ 2014-ին տեղի ունեցավ կրոնների միավորման գագաթնաժողովի պաշտոնական բացման արարողությունը: