Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոստիկանները ակտիվիստներին ազատ արձակեցին (տեսանյութ)

Քաղաքականություն
pol

Քիչ առաջ ոստիկանության Արաբկիրի բաժանմունքից ազատ արձակվեցին նախագահական նստավայրի դիմաց բողոքի ակցիա իրականացրած տասը ակտիվիստները: Ա1+-ի հետ զրույցում Տիգրան Մազմանյանը նշեց հետևյալը. «Թող Սարգսյան Սերժն իրեն ազատ չզգա: Մենք բողոքի գործողություննները շարունակելու ենք այնքան ժամանակ, մինչև ազատ արձակվեն բոլոր քաղբանտարկյալները»: Իսկ արդյոք պատահակա՞ն էր այն, որ բողոքի գործողությունն իրականացվեց ՀՀԿ -ՀՅԴ քաղաքական համաձայնագրի ստորագրման պահին, ակտիվիստները նշեցին, որ դրանում որևէ կապ չկա, իրենք  նախապես որոշել էին ակցիայի վայրն ու ժամանակը: Ոստիկանական բաժանմունքից դուրս եկած ակտիվիստները նշեցին, որ իրենց նկատմամբ բռնություն չի կիրառվել, չնայած, որ ոստիկաննները կոշտ ու կոպիտ են վարվել բերման ենթարկելուց: Ակտիվիստներն Ա1+-ին փոխանցեցին, որ վաղն վաղն արդեն պարտրաստվում են նոր բողոքի գործողությունններ իրականացնել: Վայրի մասին հետո կտեղեկացնեն: