Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դիտորդների ազդեցությունը քվեարկության արդյունքների վրա

Հասարակություն
elections1

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն արդեն անցյալում է, և նոր սահմանադրությունն արդեն ընդունված։ «Իրազեկ Քաղաքացիների Միավորումը» ներկայացրել է վիճակագրական վերլուծություն: Ազգային Ժողովն իր գարնանային նստաշրջանում քննարկելու և ընդունելու է նոր Ընտրական Օրենսգիրքը, որով քննարկման առարկա է լինելու նաև դիտորդների լիցենզավորման կարգը: Այդ իսկ պատճառով հարկ ենք համարում ներկայացնել հակիրճ վիճակագրական թվեր, որոնք պարզ ցույց կտան ընտրական տեղամասերում դիտորդների ներկայության կարևորությունը: Այսպիսով, ունենալով բոլոր ընտրական տեղամասերի արդյունքները և համադրելով «Քաղաքացի Դիտորդ» նախաձեռնության կողմից դիտարկված տեղամասերի ցանկը՝ մենք կատարել ենք ներքոհիշյալ հետազոտությունը: 1998 տեղամասերից «Քաղաքացի Դիտորդը» ներկայացուցիչներ է ունեցել 526-ում, որոնք բաշխված են եղել ՀՀ վարչատարածքային բոլոր միավորներում: Այն տեղամասերում, որտեղ եղել են դիտորդներ և որտեղ չեն եղել դիտորդներ, քվեարկության պատկերը եղել է հետևյալը: 1

Դիտորդ կա Դիտորդ չկա
Այո % 58,5 65,5
Ոչ % 36,7 30,3
Անվավեր % 4,5 3,9
Մասնակցություն % 47,6 52,3
  Ստացվում է, որ այն տեղամասերում, որտեղ չեն եղել դիտորդներ, մասնակցությունը միջինում 5%-ով բարձր է եղել, «այո»-ի քվեները շատ են եղել 7%-ով, իսկ «ոչ»-ի քվեները քիչ են եղել 6,5%-ով՝ համեմատաբար դիտորդներով տեղամասերի հետ: Հաշվի առնելով, թե դիտորդներով և թե առանց դիտորդների տեղամասերի հավասար բաշխվածությունը հանրապետության ողջ տարածքում, կարելի է պնդել, որ տարբերությունը կարող է բացատրվել բացառապես դիտորդների կողմից վերահսկվող տեղամասերում խախտումների կանխարգելմամբ և առանց վերահսկողության տեղամասերում խախտումների առավել առատությամբ: Ավելին, մենք մեր նախկին հետազոտության մեջ ենթադրել էինք, որ «այո»-ի քվեների բաշխվածության երկսապատ հիստոգրամը պայմանավորված է երկու տարբեր գործընթացներով՝ տեղամասների արդյունքների կեղծված լինել-չլինելու հանգամանքով: Եթե կազմենք նույն հիստոգրամները դիտորդների կողմից վերահսկված և չվերահսկված տեղամասերի համար, ստանում ենք հետևյալ պատկերները 3 2 Այն տեղամասերում որտեղ եղել են դիտորդներ ամենահավանական արդյունքը «այո»-ի քվեների եղել է 30%-ի մոտ է, իսկ այն տեղամասերում որտեղ չեն եղել դիտորդներ՝ 80%-ի մոտ: Ընդ որում, եթե դիտորդների կողմից վերահսկվող տեղամասերում «այո»-ի քվեների բաշխվածությունը երկսապատ է, ինչը նշանակում է, որ դիտորդները միշտ չէ, որ կարողանում են կանխել խախտումները: Սակայն փոխարենը բավականին միասապատ բաշխում ունեն «այո»-ի քվեները այն տեղամասերում, որ «Քաղաքացի-դիտորդներ» չկային, ինչից կարելի է եզրակացնել, որ այդ տեղամասերում ընտրակեղծիքները եղել են համատարած ու չի եղել որոշ էական քանակով տեղամասերում դրանց կանխման ինստիտուտ: Հետևապես, կարելի է միարժեք պնդել, որ քաղաքացիական հասարակության կողմից ընտրական տեղամասում վերահսկողությունը, թեև միարժեք չի կանխում բոլոր կեղծիքները, սակայն էականորեն նվազեցնում է դրանց տեսակարար կշիռը: Հովսեփ Ղազարյան «Իրազեկ Քաղաքացիների Միավորում»