Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ջհանգիրյանը չօգնեց Փոստանջյանին. ՀՀԿ-ն հաղթեց (տեսանյութ)

Քաղաքականություն
XTNuWFghtMI

ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր եզրափակիչ ելույթների ժամանակ Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը, ըստ էության, աջակցեց, անգամ հավելյալ գովերգեց իշխանության թեկնածու Արման Թաթոյանին: Իսկ դիմելով ՀՅԴ-ին՝ ասաց. «Դուք դեռ ընդդիմություն եք, սակայն իշխանության թեկնածուին էլ եք կողմ քվեարկելու»: «Տիկին Փոստանջյան, դեռ օմբուդսմեն չեք, սակայն ամեն վայրկյան խախում եք օրենքը, վիրավորում եք ձեր գործընկերներին: Ախր, ինչ կա մենք էլ որ ասենք, չի լինի, էլի»,- ռեպլիկ արեց հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը: Արձագանքեց նաեւ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանն՝ ասելով. «Առաջին դեպքը չէ, որ տիկին Փոստանջյանը կաղում է պարզ թվաբանությունից, առաջին դեպքը չէ, որ մարդուն արժեւորելուց ստանում ես ի պատասխան վիրավորանք: Տիկին Փոստանջյան, դուք փորձում եք ձեր մրցակիցների հետ բանավիճել՝ օգտագործելով այլ անձանց: Ձեր խորհուրդները պահեք ձեզ: Դա չի նշանակում, որ իմ քվեարկությունը որեւիցե կերպ փոխվելու է: Այ աղջիկ, ծառայություն մատուցողը դուք եք»: Արդյունքում Զարուհի Փոստանջյանը ստացավ 5 ձայն: «Իր օգտին քվեարկեց նաեւ Զարուհի Փոստանջյանը, սա ֆիքսենք»,- հայտարարեց Հովհաննես Սահակյանը: Ձեռնպահ, դեմ ձայներ չեղան: Նարեկ Ալոյանին կողմ քվեարկեց երկու պատգամավոր, իսկ Արման Թաթոյանի օգտին եղավ յոթ կողմ, չորս դեմ: Էդմոն Մարուքյանն ու Զարուհի Փոստանջյանը կոչ արեցին նորից քվեարկություն անել, քանի որ դեմ, ձեռնպահ ձայներն անտեսվեցին: Քվեարկությունը նույն կերպ կրկնվեց՝ որեւէ փոփոխություն չեղավ: Ի դեպ, Զարուհի Փոստանջյանի ամփոփիչ ելույթի ժամանակ Գագիկ Ջհանգիրյանը հեռացավ։