Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ազատամարտիկները ոստիկանությանը ժամանակ են տվել մինչև 18։00

Կարևոր լուրեր Քաղաքականություն
ռազմիկ

Այս պահին Աբովյան 2/5 հասցեում է հավաքվել մոտ 5 տասնյակ ազատամարտիկ, այստեղ են նաեւ մեծաթիվ ոստիկանական ուժեր։ Սա այն վայրն է, որտեղ երեկ ծեծի է ենթարկվել ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը։ Քիչ առաջ հայտարարությամբ հանդես եկավ ազատամարտիկ Ռազմիկ  Պետրոսյանը՝ նշելով, որ 15,00 ոստիկանությունից իրենց տեղեկացրել են, որ այնտեղ է գտնվում մեկ անձ, սակայն եթե 3 ժամ հետո ոստիկանությունն իրենց չհայտնի, թե ովքեր են Սմբատ Հակոբյանին ծեծի ենթարկողները, իրենք պատրաստվում են գործողությունների դիմել։ Ռազմիկ Պետրոսյանը հայտնեց, որ իրենք իրենց միջոցներով այս ապահին փորձում են ճշտել բռնություն կիրառած անձանց տվյալները։ Ազատամարտիկների վերջնաժամկետը ոստիկանությանը՝  լրանում է  18,00-ին։ Այս պահին մարզերից Երեւան են ժամանում այլ ազատամարտիկներ եւս։