Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ազատամարտիկի մատնանշած անձը ոստիկանությունում է

Քաղաքականություն
11111

Այս պահին Ոստիկանության կենտրոնականի բաժնում է այն անձը, ում երեկ Երևանի կենտրոնում ծեծի ենթարկված Սմբատ Հակոբյանը մատնացույց է արել՝ որպես իրեն ծեծի ենթարկողներից մեկը՝ Տիգրան անունով։ Այս մասին «Ա1+»-ին հայտնեցին Ոստիկանության  հասարակայնության հետ կապերի բաժնից։ Մեր հարցին՝ արդյո՞ք Ոստիկանությանը հայտնի է, թե քանի հոգի են ծեծի ենթարկել Սմբատ Հակոբյանին և հաջողվե՞լ է ճշտել, թե ովքեր են նրանք, խոստացան անդրադառնալ ավելի ուշ։ Գործին առնչվող նախապատրաստված նյութերը շուտով կուղարկվեն քննչական կոմիտե: Այսօր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում հայտարարությամբ է հանդես եկել ծեծի ենթարկված Սմբատ Հակոբյանը՝ նշելով, որ ճանաչում է երեկ իրեն ծեծի ենթարկողներից մեկին։ Ազատամարտիկը նշել էր, որ այդ մարդու անունը Տիգրան է, ով եղել է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի անդամ։ Հիշեցնենք, որ երեկ Աբովյան փողոցում ծեծի էր ենթարկվել ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը։ Նա մինչ այդ մասնակցել էր «Ինքնիշխանության երթին» դեպի Հանրապետական կուսակցության գրասենյակ։