Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ժիրայր Սեֆիլյանը պատրաստ է ձերբակալվելու

Կարևոր լուրեր Քաղաքականություն
ժիրայր

«Ապրիլի 24-ին, ժամը 18։00-ից մենք հավաքվելու ենք Էրեբունի թանգարանի մոտ եւ այդ պահից սկսելու ենք մոբիլիզացիան, մենք մի քանի օրում ավարտելու ենք իշխանափոխությունը, դա երկար չի տեւելու»,- այսօր «Ա1+»-ին ասել է Ժիրայր Սեֆիլյանը։ Նա նաեւ տեղեկացրել է, որ «100-ամյակն առանց ռեժիմի» շարժումն առաջնորդելու է առանց ատելության։ Այսինքն՝ մտադիր չէ շարժման հաջողության դեպքում անմիջապես սկսել ձերբակալություններ. «Ես նույնիսկ պատերազմի ժամանակ կռվել եմ՝ առանց թշնամու հանդեպ ատելության»։ Նա նաեւ հավելել է, որ պատրաստ է ձերբակալվելու, եւ դա կարող է տեղի ունենալ ամեն օր։