Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարուժան Հակոբյանը հաղթեց Սամուել Սեւյանին

Սպորտ
sport-chess-amerika

Շախմատի տղամարդկանց ԱՄՆ առաջնության առաջին տուրում մրցաշարին մասնակցող հայազգի շախմատիստները հանդիպեցին միմյանց հետ: Սպիտակներով հանդես եկող փորձառու գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը հաղթեց 15-ամյա Սամուել Սեւյանին եւ վաստակեց առաջին միավորը: Այսօր նա սեւ խաղաքարերով կհանդիպի մրցաշարի գլխավոր ֆավորիտ Հիկարու Նակամուրայի հետ, ով նույնպես հաղթանակով է մեկնարկել առաջնությունը: Սամուել Սեւյանը սպիտակներով կմրցի էլ ավելի փորձառու գրոսմայստեր Գատա Կամսկու հետ: Կանանց առաջնությունում հանդես եկող մեր հայրենակից Տաթեւ Աբրահամյանն առաջին պարտիայում սպիտակներով տանուլ տվեց միջազգային վարպետ Աննի Վանգին: Երկրորդ տուրում նա սեւերով ուժերը կչափի ՖԻԴԵ-ի վարպետ Ալիսա Մելեխինայի հետ: