Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արմեն Հարությունյանի դասագրքի որոշ բաժիններ արտագրված են » (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
bd0de92824491a64d955abcca84684ac

Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արմեն Հարությունյանի հեղինակած գրքի ու Եվրոպական իրավունքի մասնագետ Սերգեյ Կաշկինի խմբագրությամբ տպված գրքի առաջաբանը նույնն է։ «Այս գրքի նպատակն է ապագա իրավագետներին ներկայացնել գիտականորեն հիմնավորված ամբողջական տրամաբանված եւ համակարգված շարադրանք եվրոպական միության եւ նրա իրավական համակարգի կայացման, կառուցվածքի եւ գործունեության մասին»,- նշում է մեր աղբյուրը։ 2011-ին վերահրատարակված այս գիրքը ուրիշ շատ նմանություններ ունի Կաշկինի խմբագրությամբ տպագրված «Եվրոպական Միության իրավունք» գրքի հետ, դիցուք «Եվրոպական միությունը եւ եվրոպական համայնքները» գլուխը։ Գրեթե ամբողջությամբ համընկնում են նաեւ «Դատական իշխանության մարմինները» բաժինը (12.50.27): Մի շարք բաժիններ բառացիորեն նույն ձեւակերպումն ունեն երկու գրքերում էլ։ Մեր աղբյուրը, որը նկարահանվելու ցանկություն չունի, տեղեկացնում է, որ Արմեն Հարությունյանի գրքի մոտ 20 տոկոսը կրկնում է Կաշկինի գիրքը բառացիորեն։ Եվ դա այն դեպքում, երբ Կաշկինն իրեն դասագրքի հեղինակ չի համարում, մինչդեռ Արմեն Հարությունյանը համարում է։ Արթուր Ղազինյանը Եվրոպական Միության իրավունքի եզակի հայ մասնագետներից է։ Նրա սեղանին էլ կա Կաշկինի եւ արտասահմանյան այլ մասնագետների գրքերից։ Իր ուսանողներին ինքը միայն ծայրահեղ դեպքում է խորհուրդ տալիս կարդալ Հարությունյանի գիրքը։ Պարոն Ղազինյանն իրեն իրավունք չի համարի ասել, որ Արմեն Հարությունյանն արտագրել է Կաշկինի գիրքը։ Բայց հայերեն այս գիրքն, ըստ նրա, բացթողումներ ունի, իրավունքի շատ ոլորտներ դուրս են մնացել դասագրքից։ Դրանից բացի, ամբողջ աշխարհում այսպիսի գրքերը մեկ հեղինակ չեն ունենում։ Ավելին՝ տեսանյութով