Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Որոշ ճանապարհների մառախուղ է եւ մերկասառույց

Հասարակություն
122995e8ae5b1b34f9e9876fbb5edfc0

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 29-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Արթիկի, Աշոցքի և Մեղրու տարածաշրջաններում տեղում է ձյուն: Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է:                                                           Խիտ մառախուղ է Արարատյան դաշտավայրում, Բաղրամյանի, Աշտարակի, Ապարանի, Եղվարդի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի և Գորիսի ավտոճանապարհներին: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մաքրման և մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: