Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռուսաստանը պատրաստ է Մայդան «ստեղծել» Երեւանում եւ Բաքվում (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
nkar00005-1

Ո՞ւմ ձեռքին է Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման բանալին։ Ադրբեջանցի քաղաքագետ Զեյնալ Իբրահիմովը կարծում է, եթե անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները գան ընդhանուր հայտարարի, Ռուսաստանը հաջորդ առավոտյան երկու երկրներում կստեղծի Մայդան։ «Ա1+»-ի «Կարմիր կամուրջ» հաղորդաշարի հայ եւ ադրբեջանցի հյուրերը՝ Ռուբեն Մեհրաբյան ու Զեյնալ Իբրահիմովը, համակարծիք են՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խորհրդային տարիներին տեղադրված դանդաղ գործողության ական էր, որը պայթեց հարմար պահի։ Խորհրդային Միության փլուզումից հետո Ռուսաստանը հեռացավ այնպես, որ հնարավորություն ունենա վերադառնալ ցանկացած պահի։ Որքան էլ մեծ է ավագ եղբոր դերակատարությունը, այնուամենայնիվ, Մինսկի խմբի մյուս երկու երկրներն էլ կարող են արդյունավետ գործել։ Բայց առայժմ նրանք փորձում են չհակազդել Ռուսաստանին։ Քաղաքագետները համոզված են՝ հավերժ չլուծվող հակամարտություններ չեն լինում։ Նույնիսկ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ներկայիս իրավիճակում անհնարին թվացող, բայց լուծման տարբերակ կա։ Մանրամասները «Կարմիր կամուրջ» հաղորդաշարի այս թողարկման ընթացքում, որը կհեռարձակվի ժամը 20.00-ին «Ա1+»-ի եթերում։