Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Չդիմադրել, երբ ժողովուրդը ոտքի է կանգնում (տեսանյութ)

Քաղաքականություն
sakunc

Քաղաքացիական անհնազանդություն չի կարող լինել իշխանափոխության պահանջով, դա արդեն հեղափոխություն է: Ըստ ՄԻՊ գրասենյակի բռնությունների կանխարգելման վարչության պետ Երանուհի Թումանյանցն այսօր մասնակցում էր քաղաքացիական անհնազանդության իրավունքին նվիրված մի քննարկման, որի կենտրոնական թեման Շանթ Հարությունյանն էր, վերջինս եւ իր ընկերներն իրենք պետք է ասեն, թե մեկ տարի առաջ ի՞նչ էին անում Ազատության հրապարակից մինչեւ Բաղրամյան 26 ընկած ճանապարհին. «Իրենք կարող են ասել՝ դա ուղղակի հավաքի ազատության իրավունք էր, թե քաղաքացիական անհնազանդության իրավունքի փորձ էր»։   Իրավապաշտպան Արթուր Սաքունցի կարծիքով՝ Շանթի շարժումը հենց քաղաքացիական անհնազանդության շարժում էր, Շանթն իր առաջ խնդիր չէր դրել իշխանություն վերցնել, նրա բողոքը Հայաստանի քաղաքակրթական կողմնորոշման դեմ էր. «Ինքը միանշանակ դեմ էր արտահայտվում Մաքսային Միությանը Հայաստանի անդամագրման որոշմանը»։ Ըստ պարոն Սաքունցի, այնուամենայնիվ, քաղաքացիական անհնազանդությամբ կարելի է հասնել իշխանափոխության, աշխարհում շատ են նման դեպքերը, օրինակ, լեհ բանվորի ղեկավարած «Համերաշխություն» շարժումը Լեհաստանում, Գանդիի շարժումը Հնդկաստանում. «88 թվի Գերագույն խորհուրդը բացօթյա որոշում կայացրեց Լեռնային Ղարաբաղի հետ կապված, այսինքն քաղաքացիական անհնազանդությունը իշխանությանը եւ փոխում ա, ոչ միայն կազմի տեսանկյունից, այլեւ որակը կարող է փոխի»։ Լրագրող Գայանե Առուստամյանը ֆիլմ է պատրաստել մեկ տարի առաջ Շանթ Հարությունյանի նախաձեռնած շարժման մասին, որն սկսվում է Ազատության հրապարակից. «Եթե 3-ից 5 հազար իմ պատկերացրած տղեն ստեղ լինի, ես ասեմ՝ Սերժը փախած կլնի, եթե հասցնի փախնել»։ Լրագրողը վկայակոչում է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հռչակագրի նախաբանը, որտեղ պետության ուժին իր ուժով պատասխանելու իրավունքը վերապահված է քաղաքացուն, եթե սպառվել են օրինական բոլոր միջոցները։ Տիկին Առուստամյանին հայտնի բոլոր քաղաքացիական շարժումներն էլ սկսվել են խաղաղ. «Հենց այն ռեժիմները, այն իշխանությունները, որոնց դեմ դրսեւորվել է այդ անհնազանդությունը, նրանք են սկսել դիմադրել այդ անհնազանդությանը եւ կիրառել բռնի ուժ»։ Միակ բանը, որ իշխանություններին խորհուրդ է տալիս լրագրողը՝ չդիմադրելն է, երբ ժողովուրդը ոտքի է կանգնում։