Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿԳՆ մամուլի քարտուղարը պատասխանում է բողոքող ուսուցչին

Հասարակություն
zohrap

ԿԳ նախարարի մամուլի քարտուղար Զոհրապ Եգանյանը պատասխանել է շախմատի նախկին ուսուցիչ Նարեկ Վարազդատյանին, ով այսօր վերադարձրել է իր ուսուցչական արտոնագիրը. «Նար-վա» շախմատի դպրոցի հիմնադիր տնօրեն Նարեկ Վարազդատյանն այսօր ԿԳ նախարարություն վերադարձրեց նախարար Արմեն Աշոտյանից դեռևս 2011թ ին ստացած արտոնագիրը: Իհարկե, ՀՀ ցանկացած քաղաքացի ունի իր տեսակետը և կարող է ընտրել օրենքով չարգելված եղանակներով իր բողոքը հայտնելու ցանկացած ձև, այնուամենայնիվ, ցանկանում եմ նշել, որ պարոն Վարազդատյանին դեռևս 2011թ ին շնորհված արտոնագիրն ուժի մեջ է երեք տարի և այն հետ հանձնել ընդամենը վավերականության ուժը կորցնելուց 2 ամիս առաջ ինձ համար անհասկանալի է: Ինչ վերաբերում է վերջինիս կողմից նախարարի և նախարարության հասցեին հնչեցված որոշ հայտարարություններին և տրված գնահատականներին, ապա զերծ կմնամ մեկնաբանություններից՝ դրանց անհիմն և անհեթեթ լինելու պատճառով: Հաջողություն եմ մաղթում Նարեկ Վարազդատյանին՝ իր հետագա գործունեության մեջ: