Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անահիտ Բախշյանը հիշեցնում է քաղաքապետի երդումը

Հասարակություն
8def73e31598aa185a574279592b7446

Ինձ են դիմել Երևանի Քանաքեռ - Զեյթուն համայնքի Ռուբինյան փողոցի հ.13/5 հասցեի բնակիչներն այն մասին, որ երեխաները խաղալու բակ չունեն, սակայն այն փոքրիկ հատվածը, որտեղ խաղում են երեխաները, արդեն սեփականատեր ունի, ով սկսել է շինարարությունը: Բնակիչները, վերոնշյալ տարածքում նկատելով չափագրող մարդկանց, դեռևս սույն թվականի հուլիսի 14-ին զանգահարել են Թեժ գիծ, որին ի պատասխան Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ պարոն Հանիսյանի ստորագրությամբ ստացել են շատ տարօրինակ ձևակերպումով նամակ այն մասին, որ նշված հասցեում շինարարական աշխատանք չեն հայտնաբերել : Խնդրում եմ անձամբ նայել և տեսնել, թե վերոնշյալ տարածքում ինչպե՞ս կարող էր տրվել շինթույլտվություն, ո՞ւմ հաշվին են գումար աշխատում այս շինթույլտվություն տվող պաշտոնյաները, որոնց ներկայացրած փաստաթղթի տակ դրված է Ձեր ստորագրությունը: Երևանում բակային տարածքներ ավելացնելու Ձեր խոստումներն ու Ռուբինյան փողոցի հ.13/5 հասցեի այս շինթույլտվությունը հակասում են միմյանց:   Հարգանքներով՝ Անահիտ Բախշյան Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ