Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռուբինյանց 13-ի բնակիչները Տարոն Մարգարյանին հրավիրում են իրենց բակ (տեսանյութ)

Հասարակություն
11

Հրավեր Երեւանի քաղաքապետին. Ռուբինյանց 13 շենքի բնակիչները Տարոն Մարգարյանին հրավիրում են իրենց բակ։ «Թող ներկա լինի մեր վեճին, Ավանում ինչո՞ւ այդքան լավ տարածություններ են սարքում իրենց համար, որովհետեւ Տարոն Մարգարյանն այնտեղ է ապրում։ Մենք էլ ենք մարդ, մենք էլ ենք ուզում բակ ունենալ, մեր երեխաները դուրս գան խաղան։ Մենք ում ենք ընտրել, ընտրել ենք այն մարդկանց, որ մեզ տիրություն անեն, այլ ոչ թե տարածքները վաճառեն»,- ասում է Ռուբինյանց 13 շենքի բնակիչ Լուսինե Եղիկյանը։ Երեւանի քաղաքապետը նրանց շենքի դիմաց շինարարություն իրականացնելու թույլտվություն է տվել։ Բնակիչները չգիտեն, թե որտեղ այլեւս կարող են խաղալ իրենց երեխաները. «Ամբողջ բակերն ավերեցին եւ այն մի փոքր տեղն է մնում, որն արդեն անանցանելի է»,- նշում է Գայանե Աթաբեկյանը։ Կառուցապատող Արմեն Հարությունյանն ավելացնում է՝ ինքը պատրաստվում է այստեղ դեղատուն կառուցել եւ բոլոր փաստաթղթերն ունի. «Իրենց բողոքն անհիմն է, եւ ես ոչ մի ձեւով չեմ խանգարում իրենց»։ Իսկ բնակիչներից Անահիտ Խաչատրյանը հակադարձում է. «Դեղատան կարիք չկա, կողքը կա, ինչ էլ ուզում է կառուցեն՝ ավելորդ է, եւ այս տարածքը շատ փոքր է ինչ- որ շինության համար։ Այնուամենայնիվ, կառուցապատողն ու բնակիչները երկար բանակցություններից հետո որոշեցին՝ կառուցապատողը 3 օրով դադարեցնում է քանդման աշխատանքները, մինչեւ բնակիչները քաղաքապետարանից թուղթ բերեն շինարարության թույլտվությունը առոչինչ ճանաչելու համար։ «Եթե քաղաքապետարանը կգտնի, որ ես խանգարում եմ մի բնակչի, ճանապարհ եմ քանդում, թող թույլ չտան, ես չեմ սարքի»,- եզրափակեց Արմեն Հարությունյանը։