Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տոնածառի ճյուղերը կտան անապահովներին (տեսանյութ)

Հասարակություն
tonacar-1

Հանրապետության հրապարակում այսօրվանից սկսել են գլխավոր տոնածառի հավաքման աշխատանքները։ Սկզբում մայր տոնածառից իջեցնում էին լույսերը, իսկ այնուհետեւ՝ խաղալիքները։ Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից «Ա1+»-ին հայտնեցին, որ տոնածառի խաղալիքները եւ լույսերը կպահեստավորվեն հաջորդ տարվա համար։ Սակայն հնարավոր է, որ հաջորդ տարի դրանցով ոչ թե մայր տոնածառը զարդարվի, այլ վարչական մյուս շրջանների տոնածառներից մեկը։ Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից նաեւ ավելացրին, որ տոնածառի ճյուղերը աննպատակ չեն օգտագործվի. որպես վառելանյութ՝ դրանք տրվելու են սոցիալապես անապահով ընտանիքներին։ Հիշեցնենք, որ մայր տոնածառի բարձրությունը 32 մետր էր, այն ձեւավորվել էր սոճու 600 ճյուղերով։ Տոնածառը զարդարվել էր 8 հազար լուսադիոդային սարքերով եւ 500 խաղալիքներով։ Քաղաքապետարանից դժվարացան պատասխանել՝ որքան արժեր մեր գլխավոր տոնածառը, իսկ քաղաքի ընդհանուր զարդարանքն այս տարի արժեցել է 60 մլն դրամ։