ԱԻՆ-ը բացահայտումներ է խոստանում
ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը բոլոր խոշոր հիմնարկ-ձեռնարկություններին բացատրական-նախազգուշական նամակով իրազեկել-ծանոթացրել է հրդեհային և տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրության հիմնական պահանջներին, դրանց կատարման պարտականություններին, ինչպես նաև չկատարման դեպքում՝ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվության միջոցներին: Օգտվելով ԱԻՆ հեղինակության բարձրացումից, ԱԻՆ ՊՀՏԱ տեսչության անվան տակ ի հայտ են եկել մի շարք կազմակերպություններ, որոնք այցելում են հիմնարկ-ձեռնարկություններ ու բնակարաններ և անմիջականորեն նպաստում կոռուպցիոն ռիսկերի բարձրացմանը։ Այսօր ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության պետ Աշոտ Մկրտչյանը կներկայացնի ԱԻՆ տեսչական նոր քաղաքականությունը, իրականացվող տեսչական բարեփոխումները, տեխնիկական և հրդեհային անվտանգության պատճառահետևանքային վերլուծությունը, ինչպես նաև ՊՀՏԱ տեսչության կողմից իրականացվող` կոռուպցիոն ռիսկերի նվազեցման միջոցառումները։ Կլինեն հետաքրքիր բացահայտումներ։