Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հարսնաքարի» գործով նիստը՝ մայիսի 30-ին

Հասարակություն
74834d7be33ef9a386205f914e1f16ca

Մայիսի 30-ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում տեղի կունենա «Հարսնաքար»-ի գործով դատական առաջին նիստը՝ Սերգեյ Չիչոյանի նախագահությամբ։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական կայքից։ Հիշեցնենք, որ մարտի 24-ին Երեւանի Ավան եւ Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռով 6 ամբաստանյալները դատապարտվեցին 12 տարվա ազատազրկման։ ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրի աշխատակիցներ Գարիկ Մարգարյանը, Դավիթ Ադամյանը, Արթուր Բաբլոյանը, Արման Բաղդասարյանը, Արման Խաչատրյանը եւ Նորայր Հայրապետյանը մեղադրվում են 4 ռազմական բժիշկներին՝ Վահե Ավետյանին, Արկադի Աղաջանյանին, Էդգար Նիկոյանին եւ Արտակ Բայադյանին ծեծի ենթարկելու մեջ։ Դաժան ծեծի արդյունքում ռազմական բժիշկ Վահե Ավետյանը մահացավ՝ այդպես էլ գիտակցության չգալով։ Ապրիլի 25-ին նրանց պաշտպանները Վերաքննիչ բողոք էին ներկայացրել։ Արման Խաչատրյանի, Արման Բաղդասարյանի եւ Դավիթ Ադամյանի պաշտպանները Վերաքննիչ բողոքում միջնորդել են կայացնել արդարացման ակտ, իսկ մյուս ամբաստանյալների՝ Գարիկ Մարգարյանի, Արթուր Բաբլոյանի եւ Նորայր Հայրապետյանի պաշտպանները միջնորդել են կամ պատիժը չկիրառել, կամ նշանակել արդարացի պատիժ։