Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հալեպի քաղցրությունը Երեւանի կենտրոնում (տեսանյութ)

Հասարակություն
MHM87957

Սիրիահայերը Կարմիր խաչ ընկերության աջակցությամբ կազմակերպեցին ցուցահանդես-տոնավաճառ, որն ուղեկցվեց հայկական ժողովրդական երգ ու պարով: Նրանցից յուրաքանչյուրը ներկայացնում էր սիրիական համեմունքներով պատրաստված ուտեստներ, քաղցրավենիք եւ ձեռագործ աշխատանքներ: Տոնավաճառի այցելուներից շատերը արդեն ծանոթ էին սիրիահայերի արտադրանքին, եւ հանդիսանում էին նրանց հաճախորդները: Սիրիահայ Սեւան Թեքելյանի ապրուստի միջոցը իր պատրաստած քաղցրավենիքն է , որն, ըստ նրա, շուկայում տարբերվում է մյուս թխվածքներից եւ որ ամենակարեւորն է`շատ համեղ են: Չնայած որ այնքան էլ եկամտաբեր չէ այս գործը  սիրիահայերի համար,  նրանք համոզված են, որ դեռ մեծ հաջողությունների կհասնեն: