Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Աֆրիկյանների տան ապամոնտաժումն անօրինական է» (տեսանյութ)

Հասարակություն
3a55485233b04d2be3480d641562f9ba

Աֆրիկյանների տուն հուշարձան-շենքի ապամոնտաժումը անօրինական է՝ բարձրաձայնում է «Պետական կարիքների զոհեր» ՀԿ նախագահ Սեդրակ Բաղդասարյանը: Նա հիշեցնում է՝ ընդհանրապես օրենքում չկա մի կետ, որտեղ լինի «ապամոնտաժում» եզրույթը. «Հուշարձանը չի ապամոնտաժվում, հուշարձանը տեղափոխվում է: Ինչ է նշանակում «հուշարձան-շենք»` շենքը, հուշարձանը իր վայրով, եթե մենք սա տեղափոխենք այլ տեղ, նա կկորցնի իր հուշարձան լինելը»,- «Ա1+»-ին ասաց նա: Փաստն այն է, որ օրենքը չի խանգարում, որ հուշարձանն ապամոնտաժվի։ Նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսվել են. «Շատ շուտով այստեղ փակվելու է տարածքը, և սկսվելու է այս շենքի ապամոնտաժումը»:   Քաղաքապետարանը հայտարարում է, որ այս շենքը պետք է ապամոնտաժվի և տեղափոխվի Արամի և Բուզանդի փողոց: Հենց այստեղ «Հին Երևանը մեկ փողոցում» նախագծով կվերակառուցվեն 19-րդ դարի վերջի և 20-րդ դարասկզբի Երևանի ճարտարապետության լավագույն նմուշները: Մասնագետները խիստ կասկածներ ունեն, որ այդ պատմական նշումները կգտնենք Երևանի կենտրոնում։   Ճարտարապետության դոկտոր-պրոֆեսոր Մարիետա Գասպարյանը տասնամյակներ շարունակ ուսումնասիրում է Երևանի հենց 19-րդ դարի վերջի և 20-րդ դարասկզբի հուշարձանների պահպանության խնդիրը. «Մենք այս հարցը` հուշարձանների պահպանության վերաբերյալ, բարձրացրել ենք շատ վաղուց, բայց մինչև օրս ոչ մի խնդիր լուծված չի, և բազմաթիվ հուշարձաններ քանդվեցին բոլորի աչքի առաջ»:   Մանրամասները՝ տեսանյութում։