Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ծնողներն այցելել են սահմանամերձ զորամասերում ծառայող որդիներին

Հասարակություն
mun

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ` մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններից շուրջ 1000 ծնողներ հնարավորություն էին ստացել այցելելու սահմանամերձ զորամասերում ծառայող իրենց որդիներին: Արդեն ավանդույթ դարձած այս նախաձեռնության շրջանակում զորամասեր այցելած ծնողների թիվն, ի դեպ, գերազանցել է նախորդ երկու այցելությունների ընդհանուր թիվը: Ինչպես նախորդ այցելությունների ժամանակ, այնպես էլ այս անգամ սահմանամերձ տարածքների զորամասեր մեկնող ծնողներին քաղաքապետ Տարոն Մարգարյանն անձամբ է ճանապարհել: Հատկանշական է, որ արդեն տեղում, նախքան իրենց զինվոր որդիներին հանդիպելը, ծնողները հնարավորություն են ունեցել այցելել եկեղեցի, մոմեր վառել ու իրենց աղոթքը հղել առ Աստված՝ հանուն երկրի խաղաղության, իրենց որդիների առողջության ու անփորձանք ծառայության: Զինծառայողների ծնողները զորամասերում հնարավորություն են ստացել շրջել, ծանոթանալ իրենց զավակների ծառայության պայմաններին, եղել են նաև ճաշարաններում, ծանոթացել ճաշացանկին: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն muni