Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՀԷՑ»-ը տուգանվեց 20մլն դրամով (տեսանյութ)

Հասարակություն
9c9f7eec96815d0b32d4b72dc862f48f

ՏՄՊՊՀ նիստի ժամանակ հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը ընկերության գործողությունները որակեց մենաշնորհային դիրքի չարաշահում։ «ՀէՑ» ընկերությունն այսօր տուգանվեց 20 միլիոն դրամով։ ՏՄՊՊՀ նիստի ժամանակ հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը ընկերության գործողությունները որակեց մենշնորհային դիրքի չարաշահում։ Խնդիրն այն է, որ Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղի 1/3 նորակառույց շենքի բնակիչներն արդեն 4 տարի է էլեկտրաէներգիա չեն ստանում , այդ իսկ պատճառով չեն կարողանում ապրել իրենց տներում։ Բնակիչները դիմել են ընկերությանը՝ խնդրին լուծում տալու համար։ Պարզվել է, որ շենքի կառուցապատող «Միլլար» ընկերությունը պարտքեր ունի«ՀԷՑ»-ին։ Բնակիչները տեղեկացրին նաեւ, որ «ՀԷՑ»-ի կողմից առաջարկ է եղել կառուցապատողի պարտքը մարելու համար վճարել 138 հազար դրամ, որից հետո կունենան եւ էլեկտրաէներգիա, եւ ջրամատակարարում եւ կօգտվեն վերելակի ծառայություններից։ Այսօր հանձնաժողովը որոշեց նաև «ՀԷՑ-ի»-ին պարտավորեցնել 7 օրյա ժամկետում բնկիչների հետ կնքել էներգամատակարարման պայմանագրեր։ Արտակ Շաբոյանը հայտնեց նաեւ, որ ընկերությունն առաջին անգամ չէ, որ հայտնվում է ՏՄՊՊՀ-ի տեսադաշտում։ Նախորդ իրավախախտումների ժամանակ տրվել են միայն խիստ նկատողություններ։   Հանձնաժողովն այսօր քննարկեց նաեւ «Նոր Նորք վերելակ» ընկերության գործողությունների հարցը։ Բնակիչները բողոքել են ՏՄՊՊՀ-ին, որ ընկերությունն անհիմն կերպով բարձրացրել է վերելակների սպասարկման վճարները։ «Նոր Նորք վերելակն» իրականացնում է Նոր Նորք վարչական շրջանի 592 վերելակներից՝ 492-ի սպասարկումը։   Հաշվի առնելով ընկերության գործությունները եւ այն, որ նմանատիպ հարց հանձնաժողովն առաջին անգամ է նման հարց քննարկում, ՏՄՊՊՀ-ն որոշեց խիստ նկատողություն տալ «Նոր Նորք վերելակ» ընկերությանը՝ մեկշաբաթյա ժամկետում վերանայելու համար բնակիչների հետ կնքված բոլոր պայմանագրերը։