Հոգեւոր համերգ՝ պատկերասրահում
Այսօր, ժ. 19.00-ին, Հայաստանի ազգային պատկերասրահի Որմնանկարների սրահում կկայանա «Ազգային Պատկերասրահ» Միջազգային Երաժշտական 10-րդ հոբելյանական Փառատոնի «Հոգևոր երաժշտության համերգը»՝ «Սաղմոսերգու» հոգևոր երաժշտության արական երգչախմբի մասնակցությամբ: «Սաղմոսերգու» հոգևոր երաժշտության արական երգչախումբը հիմնվել է 2013-ին: Չնայած գոյության կարճ ժամանակահատվածին, երգչախումբը մեծ ծավալի աշխատանք է կատարել. երկացանկում ներառված են Կոմիտաս վարդապետի և Մ. Եկմալյանի պատարագները, հայ և ռուս կոմպոզիտորների հոգևոր խմբերգեր: Երգչախումբը հիմնել և ղեկավարում է տաղանդաշատ երաժիշտ Վահե Բեգոյանը: Հիշեցնենք, որ «Արվեստների Պատկերասրահ» Մշակութային Հիմնադրամը` ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ, մայիսի 7-ից հունիսի 3-ը ներկայացնում է «Ազգային Պատկերասրահ» Միջազգային Երաժշտական 10-րդ Փառատոնը։