Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ահազանգ հոսպիտալի տնօրենի սենյակում պայթուցիկ սարքի մասին

Հասարակություն
185690727686b7a1267844675a36f4af

Մայիսի 15-ին, ժամը 14.35-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Մուրացան փողոցի թիվ 115 շենքում՝ «Մուրացան» կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի տնօրենի սենյակում, պայթուցիկ սարք է տեղադրված. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ ԱԻ օպերատիվ և արձագանքման խմբերը, մեկ մարտական հաշվարկ և ՀՆՓԱԻԿ-ի սակրավորական խումբը: Որոնողական աշխատանքներն ավարտվել են: Տարածքի զննման արդյունքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել: