Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արշիլ Գորկու ցուցահանդեսը կգործի մայիսի 14-16-ը

Մշակույթ
9731a3bd21cffa6f4b8cbaac85a99ec2

ՀՀ սփյուռքի նախարարության «Մեր մեծերը» ծրագրի շրջանակներում կայացավ մեծանուն հայ նկարիչ Արշիլ Գորկուն նվիրված միջոցառում և «Ողբերգական լույսի գույները» խորագրով ցուցահանդես-վաճառքի բացումը, որին մասնակցում էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Հայաստանում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոն, նկարիչներ, արվեստագետներ, մտավորականներ: Ռուսական արվեստի թանգարանում (հասցե՝ Իսահակյան փող., 38 շենք): Կներկայացվեն Արշիլ Գորկուց ազդեցություն կրած հայ նկարիչների՝ Էդուարդ Արծրունյանի, Յուրա Հարությունյանի, Կարեն Աղամյանի, Շահեն Ասլանյանի, Վիգեն Թադևոսյանի, Սամվել Չիբուխչյանի, Հրաչ Վարդանյանի, Էդուարդ Հակոբյանի, Վահե Թևոսյանի, Վահագն Գալստյանի, Էդուարդ Վարդանյանի գործերը: Նկարների վաճառքից գոյացած հասույթը կտրամադրվի սիրիահայերի «Նոր Հալեպ» թաղամասի կառուցմանը: