A
A
Ճյուղերը չեն թողել երիտասարդին գլորվել անդունդը
Սյունիքի մարզի ոստիկանությունը ահազանգ է ստացել այն մասին, որ Գորիսի հայտնի Դիտակետ կոչված բարձունքից ցած է ուզում նետվել մի երիտասարդ։ Դեպքի վայր հասած հրշեջ- փրկարարները պարզել են, որ երիտասարդը՝ Շինուհայր գյուղի բնակիչ Պ. Ա.-ն, իրեն իրոք ցած է նետել դիտակետից, սակայն արգելափակվել է զառիթափին աճած ծառերի մեջ։ Տղային հաջողվել է անվնաս դուրս բերել ճյուղերի միջից։ Ի դեպ, Գորիսի դիտակետ կոչված բարձունքից առաջին անգամ չէ, որ մարդիկ իրենց կյանքին վերջ են տալիս, կամ փորձում ինքնասպան լինել։ Ամեն տարի առնվազն մեկ կամ երկու դեպք է գրանցվում։