«Այնպես արեք, որ մեր թիմից ոչ ոք չբացակայի»
Մայիսի 12-ին, ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությունում անցկացվեց սպայական անձնակազմի շարային ստուգատես՝ սպայական անձնակազմի ամառային համազգեստ կրելու և արտաքին տեսքը ստուգելու նպատակով: Ստուգվեց նաև վկայականի և հատուկ միջոցների պատշաճ կրումը: Ծառայության համապատասխան բաժինների ղեկավարները ՀՀ գլխավոր հարկադիր կատարող գեներալ-մայոր Միհրան Պողոսյանին զեկուցեցին իրենց բաժինների շարային ստուգատեսին պատրաստ լինելու մասին: Ծառայությանը ղեկավարը հետաքրքրվեց բաժիններում աշխատող նորանշանակ հարկադիր կատարողների աշխատանքով և զրուցեց նրանց հետ: ՀՀ գլխավոր հարկադիր կատարողն սպայական անձնակազմին կոչ արեց պահպանել այն աշխատաոճը, որը որդեգրված է Ծառայության կողմից և չթուլանալ: «Դուք զինվորականներ եք և պետք է առաջնորդվեք զինվորականի ոճով: Նորից եմ կրկնում՝ լավ աշխատողը խրախուսվելու է, իսկ վատ աշխատողը՝պատժվելու: Այնպես արեք, որ մեր թիմից ոչ ոք չբացակայի»,- ասաց Միհրան Պողոսյանը՝ բոլորին մաղթելով բարի ծառայություն: