Բնապահպանության նախարարությունը չի կարող ուսումնասիրել. պարզաբանում (տեսանյութ)
Բնապահպանության Նախարարությունն արձագանքելով «Ա1+»-ի տեսանյութին՝ պաշտոնապես նամակով պատասխանել է հեռուստաընկերությանը: Նամակում մասնավորապես ասված է. «ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից ուսումնասիրվեց Ձեր ահազանգն ուղղված նախարարության թեժ գծին՝ Արագածոտնի մարզի Արագած համայնքում կառուցվող երրորդ ՓՀԷԿ-ի վերաբերյալ: Ուսումնասիրություններից պարզվեց, որ ՓՀԷԿ-ի կառուցման նախաձեռնողն է «Լուսարփի» ՍՊԸ-ն, որը սահմանված կարգով ստացել է թիվ 000404 ջրօգտագործման թույլտվություն՝ 08.11.2011թ. մինչև 08.03.2012թ. գործողության ժամկետով և ՀՀ Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովի կողմից տրված լիցենզիան՝ թիվ 0521 տրված 27.11.2013թ.: 28.04.2014 դրությամբ «Լուսարփի» ՍՊԸ-ի կողմից որևէ շինարարական աշխատանք չի իրականացվել: Ինչ վերաբերում է Գեղարոտ գետի ջրերի որակական փոփոխություններին, ապա հայտնում եմ, որ ՀՀ բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանման կողմից 18.02.2014թ. տեղում իրականացված ուսումնասիրության և անալիտիկ հետազոտության արդյունքում պարզվել է, որ գործող երկու ՓՀԷԿ-երը ջրի պղտորման պատճառ չեն»: Հիշեցնենք, որ «Ա1+»-ի տեսանյութը նկարահանվել է ապրիլ ամսին, իսկ բնապահպանության նախարարության ուղարկած նամակում Արագածում ուսումնասիրությունները կատարվել են փետրվարին: Մեզ հետ հեռախոսազրույցում նախարարությունից փոխանցեցին, որ ջրի որակի, քիմիական բաղադրության փոփոխության վերաբերյալ ուսումնասիրություններ չեն կատարվել, քանի որ նախարարությունն այդպիսի հնարավորություն չունի: «Ա1+»-ի տեսանյութերը՝ ստորեւ