Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փրկարարները հանգստացրել են գազազած հովվաշանը

Հասարակություն
d2346229124766fa618e5a2453899b89

Մայիսի 8-ին, ժամը 06.25-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի Հայանիստ գյուղի Ա. Խաչատրյան փողոցի տներից մեկի բակում գազազած հովվաշանը հանգստացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատի կինոլոգիական խումբը: Փրկարարները շանը տեղափոխել են անվտանգ տարածք:   Մայիսի 8-ին, ժամը 08.03-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Արեշի 14-րդ փողոցի թիվ 38ա շենքում բնակիչները արգելափակվել են վերելակում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները արգելափակումից դուրս են բերել 5 քաղաքացու: