Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչո՞ւ է պրն Եդոյանը պաշտպանում ռեստորանատիրոջ շահերը. հարց Ա. Բախշյանից

Հասարակություն
1988ab3b42382ce1d6e6b5420c255392

Այսօր Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը «Կամելոտ» ռեստորանի առաջացրած գիշերային աղմուկի վերաբերյալ նամակով դիմել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Նամակում նշված է. «Ս.թ. մարտի 19-ին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչության պետը, ի պատասխան Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի մասնաճյուղի գրասենյակի տնօրենի նամակի, որը վերաբերում է Երևանի Մաշտոցի պողոտա 31 հասցեում գտնվող «Կամելոտ» ռեստորանի առաջացրած գիշերային աղմուկի վերաբերյալ քաղաքացի Ստելլա Առուստամյանի բողոքին, N15/01-14526Հ թվակիր նամակում հայտնել է, որ «Ջի էս էն Ոսկեվազ» ՍՊԸ-ի տնօրեն Ալվարդ Մնացականյանը բանավոր կերպով պարտավորվել է իրեն պատկանող վերոնշյալ հասցեում գտնվող ռեստորանում կատարել ձայնամեկուսացման աշխատանքներ: Նշեմ, որ ռեստորանը ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով վերջին «նախազգուշացում»-ը ստացել է 2014թ. հունվարի 20-ին, ընդ որում 40 000 դրամով տուգանվել են փոխտնօրենն ու գանձապահը: Սա նշանակում է, որ գիշերային աղմուկի փաստն արձանագրվել է ոստիկանության կողմից, և չնայած սրան՝ գիտեմ, որ պարոն Եդոյանի կողմից այդ ռեստորանին արդեն տրվել է շուրջօրյա գործունեության իրավունք: Նախ խնդրում եմ պարզաբանել, թե ինչու ռեստորանի տեր Ալվարդ Մնացականյանից պարոն Եդոյանը գրավոր չի վերցրել ձայնամեկուսացնելու մասին պարտավորությունը, որի հիման վրա միայն պետք է տրվեր շուրջօրյա գործունեության թույլտվություն, և երկրորդ՝ ի վերջո ձայնամեկուսացման բանավոր արած պարտավորությունը տնօրենն իրականացրե՞լ է, թե՞ ոչ: Շնորհակալություն համագործակցության համար»: