Ժառանգության շաբաթ Նյու Յորքի հայկական վարժարանում
Մայիսի 6-ին Նյու Յորքի Սրբոց Նահատակաց ամենօրյա վարժարանում մեծ շուքով նշվեց Մեծ Հայրերի և Մեծ Մայրերի ավանդական տոնը։
«Մեր երեխաներին կփորձենք ծանոթացնել իրենց մեծ հայրերու և մեծ մայրերու, ինչպես նաև նրանց անցած տարիներին ու պատմությանը ։ Շատ ուրախ եմ , որ այսօր մեր ցերեկույթին ներկա են մեր երեք սերունդների ներկայացուցիչները՝ 102 տարեկանից մինչև վեց ամսական Ռոզ Բեքյանը»,- ասաց վարժարանի տնօրեն Զարմինե Պողոսյանը։
Ժառանգության շաբաթի պատվավոր հյուրն էր նյույորքաբնակ 102 տարեկան Տիգրան Դավիթյանը, որը շնորհավորեց երեխաներին տոնի առթիվ՝ ցանկանալով նրանց բարեկեցիկ կյանք և առաջադիմություն ուսման մեջ. «Ես հպարտ եմ նաև, որ իմ ծոռը նույնպես ավարտել է այս վարժարանը»,- ասաց Տիգրան Դավիթյանը։
Ցերեկույթի հայտագիրը բազմազան էր։ Խմբերգային ծրագրով հանդես եկան նախադպրոցական և բարձր դասարանների աշակերտները, որոնք մեծ ոգևորությամբ
կատարեցին հայրենասիրական երգեր ։
Վերջում հոբելյանական կարկանդակը կտրելու պատիվը տրվեց 102- ամյա Տիգրան
Դավիթյանին։
ՌՈԲԵՐՏ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Նյու Յորք
Լուսանկարները՝ հեղինակի
