Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ամեն տարի՝ մոտ 290,000 մայրական մահ

Հասարակություն
ծնունդ

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի գործադիր տնօրեն դոկտոր Բաբատունդե Օսոտիմեհինի և Մանկաբարձների միջազգային կոնֆեդերացիայի նախագահ Ֆրենսիս Դեյ-Ստիրկի ուղերձը 2014 թ․ Մանկաբարձների միջազգային օրվա կապակցությամբ Ողջ աշխարհում վերջին երկու տասնամյակի ընթացքում մայրական մահացությունը նվազել է գրեթե կիսով չափ: Նույն ժամանակահատվածում արհեստավարժ մասնագետների մասնակցությունը ծնունդներին աճել է 15 տոկոսով , և ներկայում աշխարհում երեք ծնունդից երկուսին մասնակցում է հմուտ առողջապահական մասնագետ: Հաշվի առնելով, որ Հազարամյակի զարգացման նպատակների (ՀԶՆ) վերջնաժամկետին 600 օրից քիչ ավելի է մնացել, համաձայնեցված ջանքեր են պահանջվում մանկաբարձներին և այլ մասնագետներին մանկաբարձական հմտություններ սովորեցնելու ծախսարդյունավետ աշխատանքները նոր հարթություն բարձրացնելու համար: Նման ներդրումներն առանցքային նշանակություն ունեն մայրական առողջության բարելավումն ու ՀԶՆ 5-ի ապահովումն արագացնելու հարցում՝ նպատակ, որն ամենափոքր առաջընթացը գրանցածների շարքում է: Որակյալ առողջապահական ծառայությունների հասանելիությունը մարդու հիմնարար իրավունք է: Սակայն մոտ 40 միլիոն կին ծնունդ է տալիս առանց առողջապահական որակյալ խնամքի, ինչը մեծացնում է մահվան և հաշմանդամության վտանգը ինչպես մոր, այնպես էլ նորածնի համար: Այսօր աշխարհը մանկաբարձների կարիքն ունի ավելի, քան երբևէ: Մանկաբարձներին ուղղված արված ներդրումները կարող են օգնել կանխելու ամեն տարի տեղ գտնող մոտ 290,000 մայրական մահերի և երեք միլիոն նորածնային մահերի մի զգալի մասը, ինչը տեղի է ունենում լավ կրթված և արդյունավետորեն օգտագործվող բուժաշխատողների ու համապատասխան հարմարությունների բացակայության պատճառով: Եվ մանկաբարձները տալիս են ավելին, քան երեխայի ծննդյանն օգնելն է․ նրանք տրամադրում են նաև վերարտադրողական առողջությանը վերաբերող և կյանք փրկող այլ տեղեկություններ ու ծառայություններ՝ ներառյալ մինչծննդյան, հետծննդյան խնամքի և ընտանիքի պլանավորման վերաբերյալ: 2014 թ․ հունիսին, Մանկաբարձների միջազգային կոնֆեդերացիայի երեք տարին մեկ անցկացվող համաժողովում (Պրահա, Չեխիա), կհրապարակվի «Մանկաբարձությունն աշխարհում» զեկույցը, որը մանկաբարձներին ուղղված ներդրումների արդարացվածությունը փաստող նոր ապացույցներ կբերի: Զեկույցում, որը ՄԱԲՀ-ի` ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի, Մանկաբարձների միջազգային կոնֆեդերացիայի (ՄՄԿ), Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ ), ինչպես նաև մի քանի գլոբալ գործընկերների համատեղ ջանքերի արդյունք է, թարմ տվյալներ են բերված 73 երկրներից , որոնց բաժին է ընկնում համաշխարհային մայրական, նորածնային և մանկական մահացության ավելի քան 95 տոկոսը: Նոր տվյալները կբարելավեն ապացույցների բազան այս ոլորտում, կօգնեն բարձր ցուցանիշներ ունեցող երկրներում ի մի բերել ղեկավարությանն ու այն գործողությունները, որոնք ուղղված են մայրական և նորածինների առողջության պահպանման ծառայությունների ամրապնդմանը և հղի կանանց ու նրանց երեխաների համար որակյալ մանկաբարձական ծառայությունների ապահովմանը: Մանկաբարձի միջազգային օրը ՄԱԲՀ-ն և ՄՄԿ-ն ծափողջյուններ են հղում բոլոր նվիրյալ մանկաբարձներին, ովքեր անում են ավելին, քան պարզապես պահանջում է նրանց մասնագիտությունը՝ շատ հաճախ դժվարին պայմաններում և ունենալով սահմանափակ ռեսուրսներ, աշխարհում կանանց և աղջիկներին մայրական և նորածնային խնամքով ապահովելու համար: Մենք համատեղ վերահաստատում ենք մեր խոստումը՝ աջակցել մանկաբարձներին, քանի դեռ աշխատում ենք առ նպատակ, որ յուրաքանչյուր հղիություն անվտանգ լինի, և որ սեռական և վերարտադրողական առողջության ծառայությունների հասանելիությունն իրականություն դառնա բոլորի համար: