A
A
Շառլ Ազնավուրը դիմել է Արամ Mp3-ին
Աշխարհահռչակ շոնսոնյե Շառլ Ազնավուրը ֆեյսբուքյան իր էջում հաջողություն է մաղթել Արամ Mp3-ին «Եվրատեսիլ»-ի բեմում։ «Կարծում եմ՝ Հայաստանը ներկայացնելու համար դու լավ ընտրություն ես։ Աշխարհով մեկ հայերն աղոթելու են քեզ համար։Ընտանիքիս հետ մատներս խաչելու ենք քեզ համար: Հուսով ենք՝ կապացուցես, որ մեզ հետ կատարվածից 100 տարի անց էլ կարող ենք ներկայանալ միջազգային բեմում»,- գրել է Ազնավուրը։