Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կրթաթոշակի մրցույթ վճարովի համակարգում սովորող ուսանողների համար

Հասարակություն
80fd08f7a78d08f3fc9768275258eb58

Հայ Կրթական Հիմնարկությունը հայտարարում է կրթաթոշակների մրցույթ 2014-2015թթ. նոր ուսումնական տարվա համար: Կրթաթոշակները տրամադրվում են տվյալ ուսումնական տարվա վարձավճարի չափով` խրախուսելու և նպաստելու բարձր առաջադիմությամբ և միևնույն ժամանակ ֆինանսական անբարենպաստ պայմաններում գտնվող ուսանողներին, ովքեր սովորում են ՀԿՀ-ի կողմից նախընտրած մասնագիտություններով: Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ պետական ԲՈՒՀ-երի վճարովի համակարգում սովորող 2-րդ և բարձր կուրսերի ուսանողներ (այդ թվում և՛ մագիստրանտներ և՛ ասպիրանտներ): Բացառություն են կազմում այն ուսանողները, որոնց մասնագիտությունը դուրս է մնացել ՀԿՀ կրթաթոշակային ծրագրի մասնագիտությունների ցանկից։ Տես http://www.aefweb.org/scholarships/?page_id=909 Կրթաթոշակները կտրամադրվեն ՀՀ քաղաքացիներին, ինչպես նաև Արցախում և Ջավախքում բնակվող ազգությամբ հայ այն ուսանողներին, ում ակադեմիական միջին նիշը առնվազն 3. 7, 15 կամ 74 միավոր է։ Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել Կրթաթոշակի հայտը / որը կարող եք ներբեռնել կայքից, և 2014 մայիսի 12-ից մինչև հունիսի 13-ը (10:00-ից մինչև 13:00-ը ) կամ ներկայացնել ՀԿՀ Հայաստանյան գրասենյակ ( Մաշտոցի 13, Դերասանի տուն) կամ օն-լայն ուղարկել [email protected] հասցեին: Մանրամասն պարզաբանումների համար խնդրում ենք դիմել Արմինե Հարոյանին հետևյալ հեռախոսահամարով՝ յուրաքանչյուր օրվա առավոտյան 10:00-ից մինչև 13:00-ը (374 10) 53-14-85 (զանգեն միայն ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ և ոչ թե ծնողները ) կամ գրել [email protected] էլեկտրոնային փոստով: Դիմումները ևս պետք է ներկայացնել երկուշաբթիից ուրբաթ՝ առավոտյան 10:00-ից մինչև 13:00-ը :