A
A
Դասական երաժշտության հրաշալի երեկո
Մայիսի 5-ին՝ ժամը 19:00, Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան) հանդիսատեսին կներկայացնի դասական երաժշտության հրաշալի երեկո: Նվագախումբը առաջարկում է իր ունկնդրին անցկացնել երեկոն Սերգեյ Ռախմանինովի գեղեցիկ երաժշտության հնչյունների ներքո: Ծրագիրը ներառում է Ռախմանինովի «Մեռյալների կղզին» սիմֆոնիկ պոեմը և «Սիմֆոնիկ պարեր» ստեղծագործությունը: Համերգը կղեկավարի դիրիժոր Սերգեյ Սմբատյանը: