Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մեր երկրում սոցիալական արդարություն չկա» (տեսանյութ)

Հասարակություն
ashxatanq

Հայաստանում աշխատողները Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիային դիմում են հիմնականում վնասի հատուցման, աշխատանքային պայմանագրի, արձակուրդի հետ կապված հարցերով: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի փոխնախագահ Բորիս Խառատյանը։ Նրա խոսքով՝ ամենավատն այսօր այն է, որ աշխատողները աշխատանքից ազատման դիմում գրելուց հետո են իրենց դիմում. «Եթե պարզվում է, որ, իրոք, աշխատողի իրավունքները խախտվել են, դիմում ենք գործատուին՝ փոփոխություններ կատարելու համար», - ասաց Խառատյանը։ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի փոխնախագահը նշեց, որ ամենաբարդ խնդրի առջև են կանգնած այն աշխատողները, որոնք գրանցված աշխատողներ չեն։ Նրա կարծիքով՝ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը ժամանակավրեպ է, եւ կարող է արդյունավետ գործել, եթե աշխատողն ունի ավել գումար և կարող է բավարարել իր ու ընտանիքի պահանջները։ Հայաստանի գործատուների հանրապետական միության սոցիալական գործընկերության հարցերով փորձագետ Շուշանիկ Բարսեղյանը նշեց, որ մեր երկրում սոցիալական արդարություն չկա։ Նա գտնում է, որ Հայաստանի տնտեսությունը կզարգանա, եթե գործեն փոքր ու միջին բիզնեսը։