Ինքնազգացողությունը վատացել է, կանչել են փրկարարներին
Մայիսի 1-ին, ժամը 01.19-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Պուշկինի փողոցի թիվ 49 շենքի բնակարաններից մեկի բնակչի ինքնազգացողությունը վատ է և ինքնուրույն չի կարողանում բացել բնակարանի դուռը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և լոգարանում անօգնական վիճակում հայտնաբերել 1935 թ. ծնված Կ. Օ.-ին, ում շտապօգնության աշխատակիցները ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն: ***Ապրիլի 30-ին, ժամը 22.16-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Շինարարաների փողոցի թիվ 10/1 շենքի բնակարաններից մեկի բնակչի ինքնազգացողությունը վատ է և ինքնուրույն չի կարողանում բացել բնակարանի դուռը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը, նախասրահի բազկաթոռին անօգնական վիճակում հայտնաբերել 1938 թ. ծնված Մ. Խ.-ին, ով հոսպիտալացվել է «Արմենիա» ԲԿ: *** Ապրիլի 30-ին, ժամը 17.13-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ահարոնյան փողոցի թիվ 12 շենքի բնակարաններից մեկի բնակչին ավտոմեքենայից բնակարան (5-րդ հարկ) բարձրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները 1950 թ. ծնված Մ. Ս.-ին բարձրացրել են իր բնակարան: *** Ապրիլի 30-ին, ժամը 17.04-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 փողոցի թիվ 107 շենքի վատառողջ քաղաքացուն (ինսուլտի նախանշաններով) 3-րդ հարկ բարձրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները 1961 թ. ծնված Վ. Ա.-ին բարձրացրել են իր բնակարան: *** Ապրիլի 30-ին, ժամը 16.14-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 փողոցի թիվ 107 շենքի 3-րդ հարկից վատառողջ քաղաքացուն (ինսուլտի նախանշաններով) իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները 1961 թ. ծնված Վ. Ա.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: